ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Մարտի 3-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Մ-9-Շինուհայր-Տաթև ճանապարհահատվածը, Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Կիսվել սոց․ ցանցերում