Գարունը իր ամբողջ շքեղությամբ գալիս է Հայաստան․ Գագիկ Սուրենյան

 

Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«ԳԱՐՈՒՆԸ ԻՐ ԱՄԲՈՂՋ ՇՔԵՂՈՒԹՅԱՄԲ ԳԱԼԻՍ Է ՀԱՅԱՍՏԱՆ

Օդի ջերմաստիճանը մարտի 4-8-ին և՛ գիշերը, և՛ ցերեկն հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 11-13 աստիճանով և արդեն մարտի 8-ին Արարատյան դաշտում և Երևանում կունենանք +14…+18 աստիճան տաքություն: Հանրապետության հովտայինև նախալեռնային  գոտում կերևան գետնային կանաչի առաջին ծիլերը»։

 

Կիսվել սոց․ ցանցերում