Բшքվում մայրուղու վրա թանկարժեք մեքենաներ են այրվել

Բաքու-Գուբա ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել:

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Արտակարգ իրավիճակների նախարարությանը (ԱԻՆ):

Հրդեհը տեղի է ունեցել վճարովի ճանապարհի 95-րդ կիլոմետրում։ Հրդեհվել են «Մերսեդես» բեռնատարի կցորդում գտնվող «Տոյոտա»-ի հինգ ավտոմեքենա, ինչպես նաև բուն կցասայլի դյուրավառ մասերը, որոնք վարորդն անջատել է մեքենայից:

Հրդեհը մարվել է Հրշեջ ծառայության ստորաբաժանումների կողմից։

Կիսվել սոց․ ցանցերում