Գերմանիայում մեքենան մեծ արագությամբ մխրճվել է ամբոխի մեջ

Գերմանիայի Մանհայմ քաղաքում մեքենան մեծ արագությամբ մխրճվել է ամբոխի մեջ, ըստ նախնական տեղեկության՝ կա զոհ, գրում է Bild-ը: Դեպքը տեղի է ունեցել առևտրի կենտրոնի մոտ գտնվող հետիոտնային հատվածում։ Մի քանի մարդ ծանր վիրավորվել է, դեպքի հանգամանքները դեռ անհայտ են։ Ոստիկանությունը շրջափակել է տարածքը և տեղի բնակիչներին կոչ է անում խուսափել քաղաքի կենտրոնից: Ըստ Bild-ի՝ մեքենայի վարորդն արդեն ձերբակալվել է, սակայն նրա քայլի շարժառիթները դեռ չեն բացահայտվել։ Քաղաքի ելքերի մոտ հերթապահում են զինված ոստիկաններ, իսկ Մանհայմի կենտրոնի վրայով պտտվում է ուղղաթիռ։ Իրավապահ մարմինները դեռ չեն պարզաբանել՝ դա դժբախտ պատահար է, թե դիտավորյալ հարձակում։

Կիսվել սոց․ ցանցերում