ՕԴԱՆԱՎԸ ՎԹԱՐԱՅԻՆ ՎԱՅՐԷՋՔ Է ԿԱՏԱՐԵԼ

Ավստրալական Սիդնեյից Պերտ թռիչք իրականացնող օդանավը վթարային վայրէջք է կատարել օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց, քանի որ օդաչուների խցիկը ծուխ է լցվել։ Այս մասին հայտնում է 9news-ը։ Օդանավը պատկանել է ավստրալական խոշորագույն Qantas ավիաընկերությանը։

Օդ բարձրանալով տեղի ժամանակ 08։40-ն, այն օդում մնացել է 25 րոպե, ապա հետ է դարձել եւ վայրէջք կատարել նորից Սիդնեյում։ Վայրէջքն անցել է բարեհաջող։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Իրականացվում են ուսումնասիրություններ՝ պարզելու համար օդաչուների խցիկում ծուխ լցվելու պատճառը։

 

Կիսվել սոց․ ցանցերում