56-ամյա տղամարդը ոստիկաններին է ներկայացրել ապօրինի պահվող հրшցանը

Շիրակի մարզի քրեական ոստիկանները մարտի 3-ին տեղեկություններ էին ստացել, որ Բասեն բնակավայրի 56-ամյա բնակիչը ավտոտնակում ապօրինի պահում է զենք-զինամթերք: Քրեական ոստիկաններն այցելել են 56-ամյա տղամարդու տուն: Նա ավտոտնակից ոստիկաններին է ներկայացրել ապօրինի պահվող մեկփողանի որսորդական ողորկափող հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը: 56-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Ախուրյանի քննչական բաժին:

Կիսվել սոց․ ցանցերում