ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի գործողությունները հանգեցրին երկրում գնաճի կտրուկ աճի և տնտեսական աղետի։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ինչպես գիտեք, նախորդ վարչակազմից մենք ժառանգեցինք տնտեսական աղետ և գնաճային մղձավանջ, նրանց քաղաքականությունը բարձրացրեց էներգակիրների գները, ավելացրեց սննդի ծախսերը և անմատչելի դարձրեց միլիոնավոր ամերիկացիների համար առաջին անհրաժեշտության ապրանքները:
Մենք 48 տարվա ընթացքում ամենասարսափելի գնաճն ենք ապրել, և միգուցե մեր երկրի ողջ պատմության մեջ: Որպես նախագահ՝ ես ամեն օր պայքարում եմ այդ վնասը ետ բերելու և Ամերիկայում կյանքը կրկին մատչելի դարձնելու համար», – ասել է պետության ղեկավարը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի առջև:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնի վարչակազմը մտադիր է նվազեցնել էներգառեսուրսների արժեքը՝ գնաճի տեմպերը նվազեցնելու համար։
