ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ՀՀ Օրհներգի մասին» օրենքի նախագիծը։
«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցել քվեարկությանը։
Նախագծին կողմ է քվեարկել 64, դեմ՝ 5 պատգամավոր։
Հիշեցնենք, որ օրենքի փոփոխությամբ առաջարկվում է օրհներգի տեքստը վերադասավորել այնպես, որ ավարտվի` «Թող միշտ պանծա Հայաստան» տողով, նաև որոշ փոփոխություններ են առաջարկվում օրհներգի կատարման ժամանակ քառատների հերթականության մեջ։
