Ձևաչափը կյանքի կոչել չհաջողվեց. ՀՅԴ-ն չի մասնակցի Գյումրու ավագանու ընտրություններին

ՀՅԴ Գյումրու քաղաքային կոմիտեն հայտարարություն է տարածել Գյումրու ավագանու ընտրությունների վերաբերյալ, որում մասնավորապես ասվում է.

«Սիրելի՛ գյումրեցիներ,

մարտի 30-ին Գյումրիում կայանալիք ավագանու ընտրություններն անցկացվում են Հայաստանում շարունակվող քաղաքական ճգնաժամի և առկա մարտահրավերների պայմաններում։

Այս ընտրությունները կարևոր են ոչ միայն Գյումրիի կառավարման տեսանկյունից, այլև, որպես պայքարի ևս մեկ հարթակ, իշխանության վերարտադրությունը կանխելու և ազգային շահերը պաշտպանելու համար։

Այս պայմաններում ՀՅԴ-ն ի սկզբանե կարևորել է Գյումրիում միասնական ընդդիմադիր ցանկով հանդես գալու անհրաժեշտությունը։ Նախընթաց շրջանում այս ձևաչափը կյանքի կոչել չհաջողվեց, ուստի, Գյումրիի ՀՅԴ կոմիտեն նպատակահարմար չի համարում առաջիկա ավագանու ընտրություններին իր առանձին համամասնական ցանկի առաջադրումը»։

Կիսվել սոց․ ցանցերում