Խաղաղությունը չի կարող նշանակել կապիտուլյացիա կամ Ուկրшինայի փլուզում. Զելե նսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին «նրա հստակ տեսլականի և խաղաղության հասնելու  ջանքերի համար»։ Ուկրաինայի նախագահը համապատասխան ուղերձ է հրապարակել մարտի 6-ին X սոցցանցում։

«Խաղաղությունը պետք է լինի իրական, և ոչ միայն բառերով. այն չի կարող նշանակել կապիտուլյացիա կամ Ուկրաինայի փլուզում, այն պետք է լինի արդար, վստահելի և տևական, և դրան կարելի է հասնել միայն Ուկրաինայի, Եվրոպայի և ամբողջ աշխարհի անվտանգության ամուր և երկարաժամկետ երաշխիքներով», — գրել է նախագահը։

Նա նաև շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր աջակցում են Ուկրաինային։

«Մենք խորապես գնահատում ենք բոլորի ջանքերը, ովքեր աջակցում են Ուկրաինային և ուժեղացնում Եվրոպայի պաշտպանունակությունը: Մենք անհամբերությամբ սպասում ենք առաջիկա օրերին միասին աշխատելուն խաղաղությանն ուղղված քայլերի վրա»,- գրել է Զելենսկին։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԵՄ առաջնորդների գագաթնաժողովի նախօրեին ժողովրդին ուղղված ուղերձում հայտարարել էր, որ ծրագրում է Փարիզում հավաքել Ուկրաինայի համար խաղաղապահ առաքելություն ստեղծելու հարցը քննարկող երկրների գլխավոր շտաբների պետերին։

Կիսվել սոց․ ցանցերում