Պпւտինն ԱՄՆ-ում Ռուսաստանի նոր դեսպան է նշանակել

ՌԴ ԱԳՆ Հյուսիսատլանտյան դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Դարչիևը նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով նշանակվել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան։

Փաստաթղթի համաձայն՝ Դարչիևը կհամատեղի իր դեսպանի աշխատանքը Վաշինգտոնում Ամերիկյան պետությունների կազմակերպությունում մշտական դիտորդի պաշտոնի հետ։

2017-2024 թվականներին Անատոլի Անտոնովն է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը։

Անցյալ տարվա աշնանից այդ պաշտոնը թափուր է մնացել, սակայն ՌԴ ԱԳՆ-ն ամիսներ առաջ էր նշել իրավահաջորդին: Փետրվարի 28-ին ԱՄՆ-ը հաստատել է Դարչիևի թեկնածությունը։

Կիսվել սոց․ ցանցերում