Կիևի և Վաշինգտոնի ներկայացուցիչները պայմանավորվել են հանդիպել․ Երմակ

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել է, որ Կիևի և Վաշինգտոնի ներկայացուցիչները պայմանավորվել են հանդիպել «մոտ ապագայում»։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։

Նա հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի հետ։

«Մենք քննարկել ենք արդար և կայուն խաղաղությանն ուղղված հետագա քայլերը: Մենք նաև մտքեր ենք փոխանակել անվտանգության հարցերի և դիրքորոշումների համաձայնեցման շուրջ Ուկրաինայի և Միացյալ Նահանգների երկկողմ հարաբերությունների շրջանակներում: Պայմանավորվել ենք մոտ ապագայում հանդիպել մեր թիմերի հետ՝ շարունակելու այս կարևոր աշխատանքը»,- գրել է նա։

Կիսվել սոց․ ցանցերում