Այսօր՝ մարտի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ տղամարդու դի կա: Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և կամրջի տակ հայտնաբերվել է մոտ 35-40 տարեկան տղամարդու դի: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Դավիթաշենի կամրջի տակ տղամարդու մարմին է հայտնաբերվել
