Աջակցության նոր ծրագիր՝ Արցшխից տեղшհանված անապահով ընտանիքների համար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որի ընդունման դեպքում ԼՂ-ից բռնի տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքներն ապրիլ ամսվանից հրատապ սոցիալական աջակցություն կստանան։ Աջակցության ամսական չափը կկազմի՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքի անունից դիմում ներկայացնող անձի համար՝ 40,000 դրամ, ընտանիքի մյուս յուրաքանչյուր տեղահանված անդամի համար՝ 10,000 դրամ: Միջոցառման շրջանակում սոցիալապես անապահով ընտանիքներ կհամարվեն ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության «14.00»-ից բարձր անապահովության միավոր ունեցող կամ «Պետական նպաստների մասին» օրենքով և ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափն անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 160 տոկոսի արժեքից ցածր եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքները։ Հրատապ աջակցությունից օգտվել չեն կարող՝ • պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում ժամանակավոր բնակվող ընտանիքները, • պետական աջակցությամբ հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվող ընտանիքները, • ընտանիքները, որոնց անդամներից մեկը ՀՀ-ում ունի սեփականության կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով (50 տոկոս և ավելի մասնաբաժնով) պատկանող բնակության համար նախատեսված բնակելի անշարժ գույք։ Դիմելու ընթացակարգը կներկայացվի լրացուցիչ։  Մանրամասներին կարող եք ծանոթանալ և մինչև մարտի 21-ը Ձեր առաջարկ-դիտարկումներն ուղարկել e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում՝ հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/8387։

https://www.facebook.com/photo.php?fbid=1048689607302856&set=a.249253233913168&type=3&ref=embed_post

Կիսվել սոց․ ցանցերում