Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևն ու հանձնարարականն անդրադառնում են Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանումից բխող մարդասիրական ծանր հետևանքներին և մարդու իրավունքներին:
Այս մասին X-ի (նախկին՝ «Թվիթեր») իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ անդրադառնալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած բանաձևին:
«Դրանք ընդգծում են Ադրբեջանի կողմից իր կանոնադրական և անդամակցության պարտավորությունների լուրջ խախտումներին արձագանքելու մեխանիզմները»,- նշել է նա:
