Օկուպացված Արցшխում Ալ իևի հատուկ ներկայացուցչության աշխատակիցները վթшրի են ենթարկվել, մեկ մարդ մшhաgել է

Օկուպացված Արցախի Հանրապետության Վարանդայի, Մարտունու, Աղդամի շրջաններում Ադրբեջան նախագահ Իլհամ Ալիևի հատուկ ներկայացուցչության աշխատակիցները վթարի են ենթարկվել։

Հաղորդվում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Աղդամ-Վարանդա ավտոճանապարհին։

Ըստ տեղեկությունների, ներկայացուցչության աշխատակիցներ Սվետլանա Մամեդովան և Ռաֆետ Ֆարզալիևը ծառայողական պարտականությունները կատարելիս վթարի են ենթարկվել։ Վթարի հետևանքով Ս. Մամեդովան տեղում մահացել է, Ռ. Ֆարզալիևը տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է։

Աղբյուր` Panorama.am
Կիսվել սոց․ ցանցերում