Թրшմփը պատժել է Մшսկին. Ինչն է պատճառը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրճատել է Իլոն Մասկի լիազորությունները պետծառայողների զանգվածային կրճատումներից հետոհայտնում է Politico-ն՝ հղում անելով վարչակազմի երկու պաշտոնյաների։

Լրագրողների տեղեկություններով՝ ԱՄՆ նախագահը գումարել է Նախարարների կաբինետորի ժամանակ ընդգծել էոր Մասկն իրավունք ունի բացառապես խորհուրդներ տալու դեպարտամենտներինայլ ոչ թե ինքնուրույն կադրային որոշումներ կայացնելու։ Մասկը ներկա է եղել այդ հանդիպմանըհայտնել են աղբյուրները։

Հանդիպումը կայացել է Կառավարության արդյունավետության դեպարտամենտը ղեկավարող միլիարդատիրոջ կողմից պետծառայողների զանգվածային ազատումներից և նրանց ուղղված սպառնալիքներից հետո, ինչը առաջացրել է մեծ անորոշություն դաշնային կառավարության և նրա աշխատուժի միջև:

«Մասկը միացել է խոսակցությանը և նշել, որ համաձայն է Թրամփի հրահանգի հետ»,- ասվում է պարբերականի նյութում։

Հանդիպումից տեղյակ  մարդկանցից մեկի խոսքով՝ Մասկը խոստովանել է, որ Կառավարության արդյունավետության դեպարտամենտը թույլ է տվել որոշ սխալներ:

Կիսվել սոց․ ցանցերում