Ինչու Գարիկը ծակեց Ռոբի մեքենայի անվադողն ու ինչ նոր կոնֆլիկտ է զարգանում «Կասկածելի երեկո»-ի 2-րդ եթերաշրջանում

Մարտի 8-ից՝ Արմենիա TV-ի եթերում կմեկնարկի «Կասկածելի երեկո» հաղորդման 2-րդ եթերաշրջանը:  

Tert.am Life-ը ներկա է եղել առաջին հաղորդման նկարահանումներին ու զրուցել նախագծի հեղինակների հետ: Տոնական թողարկման հյուրերը կլինեն երգիչներ Էրիկ Կարապետյանը, Սոֆի Մխեյանը, Սրբուկն ու Գևորգ Մարտիրոսյանը:

Ռոբերտ Մարտիրոսյանն ու Գարիկ Պապոյանը, իրենց բնորոշ փոքրիկ կոնֆլիկտով կսկսեն «Կասկածելի երեկո»-ի 2-րդ եթերաշրջանը:

Այսուհետ հայտնի հյուրերից բացի հաղորդման մասնակիցները կլինեն նաև ոչ հայտնի մարդիկ, ովքեր պարզապես հաղոդրման հետևորդներն են: Գաղափարը Գարիկ Պապոյանինն է, ինչին դեմ է պրոդյուսեր, հաղորդավար Ռոբերտ Մարտիրոսյանը:

«Ես կողմ չեմ այդ գաղափարին, տեսնենք ինչ կստացվի: Ստեղծագործական թիմը նախապես գրանցված 500-600 հոգուց հատուկ քասթինգի միջոցով ընտրելու է լավագույններին՝ նրանց հետ կենդանի շփվելուց և հարցազրույց անցկացնելուց հետո: Այնուհետև այդ մարդիկ մասնկացելու են հաղորդման նկարահանումներին»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Մարտիրոսյանը:

«Նրանք պետք է ունենան հետաքրքիր պատմություն: Անգամ, եթե պատմությունն այդքան հետաքրքիր չէ, ունենան այն հետաքրքիր մատուցելու կարողություն: Եթերում գտնվելու համար պետք է հասկանան խաղի իմաստը, ունենան կրթվածության որոշակի աստիճան»,- մեզ հետ զրույցում նշեց Գարիկ Պապոյանը:

Հաղորդավարների խոսքով՝ «Կասկածելի երեկո» շոուի ժամանակ հնչող ամենաանհավանական պատմություններն անգամ իրական են, հորինված ոչինչ չկա:

Անդրադառնալով ամենաաղմկահարույց հաղորդւմներից մեկին, որի ժամանակ հանդիսատեսը տեսավ, թե ինչպես է Գարիկ Պապոյանը ծակել  Ռոբերտ Մարտիրոսյանի մեքենայի անվադողը, Գարիկը նշեց, որ դա արվել էր հատուկ հաղորդման համար:

«Առհասարակ ամեն ինչ արվում է գաղտնի»,- վստահեցնում են տղաները:

«Նույնիսկ մեր մասնակիցների հետ տարբեր սենյակներում ենք հանդիպում: Դրանից միայն շահում է հաղորդումը: Դատելով փողոցում մարդկանց արձագանքից, հասկանալի է, որ ուրախ են, որ հաղորդումը տարիներ անց վերադարձել է եթեր»,- նշում են նրանք:

Փակագծերը շատ չբացելով՝ Ռոբը նշեց, որ այս եթերաշրջանում բազմաթիվ հեռուստադիտողների խնդրանքով վերադարձրել են հաղորդման 2-րդ փուլը:

Ադրադառնալով նախագծից դուրս իրենց հարաբերություններին՝ Ռոբն ու Գարիկը կես լուրջ կես կատակ նշեցին, որ իրական կյանքում չեն շփվում, ընկերներ չեն:

Իսկ վերջում Ռոբը հիշեց, որ Vitamin-ի տղաներից ամենաշատը մտերիմ էր Տիգրանի հետ:

Հեղինակ Անի Մնացականյան

Լուսանկարները՝ Ռոբերտ Աբրահամյանի

Կիսվել սոց․ ցանցերում