Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդումը։
Հաղորդման հաղորդավար Պավել Զարուբինը խոսել է ՌԴ նախագահի հաջորդ շաբաթվա ժամանակացույցի մասին։
«Նախագահ Լուկաշենկոն ընտրություններում իր վերջին հաղթանակից հետո առաջին անգամ կայցելի Ռուսաստան: Բելառուսի ղեկավարն ինքը վերջերս տված հարցազրույցում խոսել է Պուտինի հետ առաջիկա հանդիպման մասին»,- ասել է նա:
Նրա խոսքով, այս բանակցություններում հարցերի զգալի մասը վերաբերում է միջազգային իրավիճակին։
