Մարտի 9-ին ավտոմեքենայի հերթական թալանման դեպքն է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 12:00-ի սահմաններում Արամ Խաչատրյան շենքերից մեկի բնակիչը իջնելով բակ նկատել է, որ իրեն պատկանող «Range Rover Evoque» մակնիշի ավտոմեքենայի կողային 2 հայելիները կոտրելու միջոցով գողացել են
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամանել են իրավապահները, փորձաքրեագետը։
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում «գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
