Պատանդների հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ադամ Բեյլերը կարծում է, որ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հակամարտությունը լուծելու և պատանդների ազատ արձակման հարցում լուրջ առաջընթաց կարող է ձեռք բերվել առաջիկա շաբաթներին։
«Կարծում եմ, որ ինչ-որ բան կարող է ստացվել շաբաթների ընթացքում: Կարծում եմ, որ բավարար պատճառներ կան Իսրայելի և ՀԱՄԱՍ»-ի միջև գործարք կնքելու համար: Կարծում եմ, որ հնարավոր է գործարք, որում բոլորը կազատվեն, ոչ միայն ամերիկացիները», – ասել է նա CNN-ին տված հարցազրույցու
Բեյլերն օգտակար է համարել իր բանակցությունները ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հետ։
Մարտի 6-ին էմիրաթական The National թերթը, վկայակոչելով աղբյուրներին, հայտնել է, որ ԱՄՆ պաշտոնյաների և ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների միջև ուղիղ բանակցությունները սկսվել են հունվարի երկրորդ կեսին՝ հրադադարի համաձայնագրի ուժի մեջ մտնելուց անմիջապես առաջ։
