ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մարտի 10-12-ը կայցելի Սաուդյան Արաբիա, որտեղ կհանդիպի ուկրաինական պատվիրակության հետ՝ քննարկելու հակամարտության խաղաղ կարգավորումը։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսի գրավոր հայտարարության մեջ։
«Ջիդայում նա կհանդիպի նաև Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ՝ քննարկելու տարածաշրջանում ընդհանուր շահերը խթանելու և ԱՄՆ-Սաուդյան Արաբիայի հարաբերություններն ամրապնդելու ուղիները»,- նշել է դիվանագետը։
Բացի այդ, Ռուբիոն մարտի 12-14-ը Կանադայում կմասնակցի Յոթնյակի արտաքին քաղաքականության ղեկավարների հանդիպմանը։
