Գյումրու թափառող շների կոնտրոնից տեղեկացնում են, որ փետրվարի 24-ից մարտի 8-ը ընկած ժամանակահատվածում, Կենդանիների Խնամքի Կենտրոն» ՀՈԱԿ-ի կողմից Գյումրիում իրականացվող ստերջացման աշխատանքների արդյունքում կլինիկա է տեղափոխվել 186 թափառող շուն:
- «Ստերջացվել և պատվաստվել է կատաղություն հիվանդության դեմ — 136 շուն,
- Վերապատվաստվել է կատաղություն հիվանդության դեմ — 38 շուն,
- Քնեցվել է — 12 շուն,
- Որից Լեյշմանիոզ ախտորոշմամբ — 4 շուն
- Ժանտախտ ախտորոշմամբ — 4 շուն
- Կյանքի հետ անհամատեղելի հիվանդությամբ — 3 շուն
- Անկառավարելի ագրեսիա ախտորոշմամբ — 1 շուն:
- Աշխատանքները շարունակվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ:
