Անօդшչուների զանգվածային հшրձակում Մոսկվայի ուղղությամբ, կա զпհ. որսվել է ավելի քան 300 Ա ԹՍ

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը Մոսկվայի մոտ խոցել են մի քանի տասնյակ ուկրաինական անօդաչու թռչող սարք։

«Արտակարգ ծառայություններն աշխատում են ընկած բեկորների վայրում»,- գրել է նա «Տելեգրամ»-ի իր ալիքում:

Ռուսական ալիքները հայտնում են, որ անօդաչուներից մեկը հարվածել է Մոսկվայի մարզի Վիդնոյե քաղաքի բնակելի շենքին, իսկ մյուսը՝ Ռամենսկոեում գտնվող բազմահարկ շենքին։

Անցած գիշեր հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 337 անօդաչու թռչող սարք, որոնցից 91-ը Մոսկվայի շրջանի երկնքում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Նաև, ըստ գերատեսչության, անօդաչու սարքեր են խոցվել Կուրսկի (126), Բրյանսկի (38), Բելգորոդի (25), Ռյազանի (22), Կալուգայի (10), Լիպեցկի (8), Օրյոլի (8), Վորոնեժի (6) և Նիժնի Նովգորոդի (3) շրջաններում։

Ռուսական իշխանությունները հայտնում են նաև Տուլայի և Ռյազանի շրջաններում անօդաչու թռչող սարքերի կործանման մասին:

Սոբյանինի խոսքով՝փոխանցմամբ՝  հարձակման և բեկորների ընկնելու հետևանքով մի քանի վայրում վնաս է գրանցվել։

Մասնավորապես, նրանց տվյալներով, անօդաչու թռչող սարքի բեկորները հարվածել են Մոսկվայի Դոմոդեդովսկայա փողոցի բազմահարկ շենքին, Դոմոդեդովո երկաթուղային կայարանի տարածքում, Դոմոդեդովո քաղաքի ավտոկայանատեղին, Վիդնոյե քաղաքի բնակելի շենքերին, ինչպես նաև Ռամենսկին:

Մոսկվայի մարզի Լենինսկի քաղաքային թաղամասում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել, հայտնել է շրջանի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը։

«Ինչպես նաև, անօդաչու թռչող սարքի բեկորներ են ընկել Ռամենսկոեում բնակելի շենքի վրա, որտեղ վնասվել է առնվազն յոթ բնակարան՝ Սեվերնոյե Շոսսեի շենքի 19-ից 22-րդ հարկերից: Նրանցից 12 մարդ տարհանվել է, այդ թվում՝ երեք երեխա։ Բժիշկները տուժածներին տեղում օգնություն են ցուցաբերել։ Տարհանվածների մի մասին տեղավորել են մոտակա դպրոցում, մնացածներն այժմ բնակվում են հարազատների մոտ»,- գրել է նաիր ալիքում:

Վորոբյովի խոսքով՝ ընդհանուր առմամբ խոցվել է ավելի քան 60 անօդաչու թռչող սարք։

«ԱԹՍ-ների մասին զանգեր են հնչել Կոլոմնայից, Զարայսկից, Սերեբրյանյե Պրուդիից, Սերպուխովից, Ռամենսկից, Ոսկրեսենսկից, Լուխովիցիից, Բրոնիցիից, Դոմոդեդովոյից, Լենինսկոյից, Պոդոլսկից, Էլեկտրոստալից և Կոտելնիկիից», — հավելել է նահանգապետը։

Վորոբյովը հրապարակել է նաև հարձակումների հետևանքները հավաստող լուսանկարներ։

880.jpg (83 KB)881.jpg (54 KB)882.jpg (39 KB)

Կիսվել սոց․ ցանցերում