Մпսկվայի վրա ԱԹ Ս-ների հшրձակման զпհերի թիվը հասավ 2-ի, կա ևս 18 տпւժած

Մերձմոսկովյան շրջանում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո վեց մարդ գտնվում է հիվանդանոցներում։ Այդ մասին հայտնել է ՌԴ առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը, որի խոսքերը փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Վեց հոգի, այդ թվում՝ մեկ երեխա, գտնվում է ստացիոնար բուժման մեջ։ Տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Մեկի վիճակն էլ ծանր է»,-ասաց նա։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող կայանատեղու աշխատակիցը հիվանդանոցում մահացել է։

Կուզնեցովը հավելել է, որ Մոսկվայի մարզում անօդաչու թռչող սարքի հարձակման արդյունքում տուժել է 20 մարդ, այդ թվում՝ երեք երեխա։

Մարտի 11-ի առավոտյան Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել Ուկրաինայի զինված ուժերի ամենազանգվածային հարձակումը Մոսկվայի վրա։ Ռուսաստանի մայրաքաղաքին մոտենալիս խոցվել է 91 անօդաչու թռչող սարք՝ «իսկ ընդհանուր տարբեր կետերում հարյուրավոր մարտական անօդաչու թռչող սարքեր»,-ընդգծել է նա։

Ընդհանուր առմամբ, մեկ գիշերվա ընթացքում Ռուսաստանի շրջանների վրա խոցվել է 337 անօդաչու թռչող սարք։

Աղբյուր` Panorama.am
Կիսվել սոց․ ցանցերում