ՀԵՌԱՆԱԼԻՍ ԻՐ ՀԵՏ ՏԱՐԵԼ Է ՆԱԵՒ ԱԹՈՌԸ

Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոն, ով վերջերս հրաժարական է տվել, որոշել է իր հետ վերցնել Համայնքների պալատի իր աթոռը :Հրապարակվել են լուսանկրներ, որտեղ երևում է, թե ինչպես է նախկին վարչապետի աթոռը դուրս բերվում խորհրդարանից։

Թրյուդոյի այս քայլը լայն քննարկման առարկա է դարձել Կանադայում։ Ոմանք դա համարում են խորհրդանշական արարք, որը նշանավորում է նրա երկարամյա քաղաքական ուղու ավարտը, իսկ մյուսները հումորով են մոտենում այս իրադարձությանը՝ համարելով այն յուրահատուկ ժեստ։

Նոր վարչապետ՝ Մարկ Քարնին

Թրյուդոյի հրաժարականից հետո իշխող Լիբերալ կուսակցությունը նոր ղեկավար է ընտրել՝ Կանադայի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Մարկ Քարնինին։ Քարնինը քաղաքականության մեջ հայտնի անուն չէ, սակայն տնտեսության ոլորտում նրա փորձառությունը մեծ է։

 

Կիսվել սոց․ ցանցերում