Ամերիկյան ստարտափները և ուկրաինական անօդաչու թռչող սարքեր արտադրողները միավորվում են՝ ԱՄՆ բանակի համար ավելի արդյունավետ անօդաչու սարքեր մշակելու համար: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։
Հրատարակության տվյալներով՝ Պենտագոնն աճող հետաքրքրություն է ցուցաբերում ուկրաինական տեխնոլոգիաների նկատմամբ։ Նշվում է, որ միլիարդավոր դոլարներ ծախսած ամերիկյան ստարտափները դժվարությունների են հանդիպել արդյունավետ ու էժան անօդաչու թռչող սարքերի մոդելներ ստեղծելու հարցում։ Մինչդեռ, ուկրաինացի արտադրողները 2023 թվականին արտադրել են ավելի քան 2 միլիոն միավոր սարքավորումներ։
Պարբերականն ընդգծում է, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի համագործակցությունը անօդաչու թռչող սարքերի ստեղծման ոլորտում, ամենայն հավանականությամբ, կշարունակվի՝ չնայած Ուկրաինայում հնարավոր խաղաղ կարգավորման բանակցություններին։
