Մшկրոնը՝ Ուկրшինայի անվտшնգության հուսալի երաշխիքների մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էոր Ուկրաինայի անվտանգության երաշխիքները չպետք է տարանջատվեն ՆԱՏՕից և նրա հնարավորություններից։

Այս կարծիքը պաշտպանել են եվրոպական երկրների շտաբների ղեկավարների հետ նրա անցկացրած հանդիպման մասնակիցներըհաղորդում են Le Figaro-ն և BFMTV-ն։

Մակրոնը մոտ 30 երկրների ռազմական ղեկավարներին կոչ է արել սկսել Ուկրաինայի համար «անվտանգության հուսալի երաշխիքներ սահմանելու պլանի» մշակումը Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի դեպքումասվում է Ելիսեյան պալատի մամուլի հաղորդագրության մեջ։

«Խաղաղության բանակցությունների արագացման» հետ կապված՝ Մակրոնը նշել է հայեցակարգից պլանի անցնելու անհրաժեշտությունը, որպեսզի ապահովվեն անվտանգության հուսալի երաշխիքները և կայուն խաղաղություն հաստատվի Ուկրաինայում։

Եվրոպայում քննարկվում է Ուկրաինա խաղաղապահ կոնտինգենտ ուղարկելու հնարավորությունը՝ որպես անվտանգության երաշխիք։ Սակայն Ռուսաստանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե ՆԱՏՕ-ի խաղաղապահների տեղակայումն անընդունելի է։ Մասնավորապես, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը փետրվարին հայտարարել էր, որ  ՆԱՏՕ-ի երկրների զինված ուժերի ներկայությունը օտարերկրյա դրոշի ներքո Ռուսաստանի համար նույնպես անընդունելի է։ Ավելի ուշ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հավելել է, որ խաղաղապահների տեղակայումը հնարավոր է միայն հակամարտող կողմերի համաձայնությամբ։

Կիսվել սոց․ ցանցերում