Գլխավոր դատախազը միջնորդել է ԱԺ պատգամավորներ Աղազարյանին և Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին

Գլխավոր դատախազությունից հայտնել են,  որ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդել է Ազգային ժողովին պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։

Հովիկ Աղազարյանի միջնորդության հիմքում ներկայացվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող, այսպես կոչված՝ «ոչխարների» կաշառքի գործը։

Այս մասին տեղեկանում ենք ԱԺ-ի պաշտոնական կայքից, որտեղ հրապարակված են համապատասխան փաստաթղթերը:

Կիսվել սոց․ ցանցերում