ԹԵՀՐԱՆՈՒՄ ՔԱՌԱՀԱՐԿ ՇԵՆՔ Է ՓԼՎԵԼ 

Իրանի մայրաքաղաք Թեհրանում քառահարկ շենք է փլվել։ Տեղի մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն դեպքը տեղի է ունեցել Թալեղանի փողոցում։ Հայտնի է նաեւ, որ շենքը եղել է վթարային եւ իշխանությունները որոշում են կայացրած եղել այն ամբողջապես քանդել։ Տուժածների մասին դեռեւս հաղորդումներ չկան։

 

Կիսվել սոց․ ցանցերում