Նոր Հաճնի ջրատարում տղամարդու մшրմին է հայտնաբերվել

Մարտի 12-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Հաճն քաղաքում գործող Արզնի-Շամիրամի ջրամբարի Նոր Հաճնի ջրատարում դի կա, հայտնում է Shamshyan.com-ը։

Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է. ջրատարում մոտ 7-10 մետր խորության վրա ջրի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի և մարմինը դուրս բերելու համար դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Փրկարարները հատուկ ճոպաններով և ջրատարի աշխատակիցների հետ դուրս են բերել մարմինը։

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում «սպանություն» (դժբախտ պատահար) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ մահացածի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Կիսվել սոց․ ցանցերում