Ռпւսաստանցիներին արգելվել է ԱԹ Ս-ներ խпցել

ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հրահանգներ է տվել, ըստ որի՝ քաղաքացիական անձինք «ոչ մի դեպքում» չպետք է «անօդաչու թռչող սարքեր խոցեն ինքնաշեն առարկաներով կամ այլ միջոցներով» կամ անօդաչու սարքի մոտ օգտագործեն «ռադիոտեխնիկա, բջջային հեռախոսներ և GPS սարքեր»։

Արգելքը հայտարարվել է մարտի 11-ին՝ Մոսկվայի մարզում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ նախկին ոստիկանը որսորդական հրացանով խոցել էր ուկրաինական անօդաչու թռչող սարքերից մեկը, որն այդ օրը գրոհել էր Մոսկվայի շրջանը։ Ինչպես հաղորդում է Mash Telegram ալիքը, խոցված անօդաչու թռչող սարքի բեկորները հարվածել են 52-ամյա տղամարդու թիկունքին։ Նախկին ոստիկանի խոսքով՝ ինքը ծառայել է Չեչնիայում։ Պատահաբար նա զենքով հայտնվել է իր ամառանոցում։ Տեսնելով անօդաչու սարքերը՝ նա անմիջապես որոշել է կրակ բացել դրանց վրա։

Նախ՝ անօդաչու թռչող սարք հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ է արագ հեռանալ վտանգի գոտուց՝ մոտակա շենքի կամ ծառերի հետևով շարժվել առնվազն 100 մ և մշտական ​​կառույցում թաքնվել: Պետք է նախազգուշացնել մոտակայքում գտնվող մյուս քաղաքացիներին հնարավոր վտանգի մասին և տեղեկացնել շտապօգնության ծառայություններին՝ զանգահարելով «112» հեռախոսահամարով՝ նշելով դեպքի հանգամանքները։

Ոչ մի դեպքում չպետք է մոտենալ կամ դիպչել անօդաչու թռչող սարքին, երբ այն ընկել է, կամ լինել ինքնաթիռի ուղիղ տեսադաշտում։ Բացի այդ, արգելվում է սարքը ինքնաշեն առարկաներով կամ այլ միջոցներով խոցելու փորձը, ինչպես նաև անօդաչու սարքի մոտ ռադիոսարքավորումներ, բջջային հեռախոսներ և սարքեր օգտագործելը։

Եվ հավերժ դասական հրահանգը` չի կարելի նկարահանել հակաօդային պաշտպանության և այլ ռազմական տեխնիկայի աշխատանքը:

Կիսվել սոց․ ցանցերում