ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 13-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Քննարկվել են տնտեսության ոլորտում երկկողմ փոխշահավետ գործակցության ընդլայնմանը, ներդրումային համագործակցության հնարավորություններին, առևտրաշրջանառության ծավալների ընդլայնմանը, ներկրվող և արտահանվող ապրանքների դիվերսիֆիկացմանը, լոգիստիկ ենթակառուցվածքների ապահովմանը, շինարարության և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության հեռանկարներին: Հայաստանում և Ղազախստանում առկա զբոսաշրջային ներուժի մասին ճանաչելիության բարձրացման նպատակով քննարկվել է երկու երկրների տուրօպերատորների փոխայցերի կազմակերպման հնարավորությունը։ Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև ուղիղ չվերթերի վերականգնման հնարավորությանը։
Պապոյանը և Ղազախստանի դեսպանը քննարկել են համագործակցության հեռանկարները
