Ինչպե՞ս է պատահում, որ Ռուբեն Վարդանյանից բացի Բшքվի բшնտերում պահվողներից և ոչ մեկի չի հաջողվում որևէ կերպ հանրային մեսիջներ ձայնագրել և հանրայնացնել. վերլուծաբան

Վերլուծաբան Էլլեն Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ինչպե՞ս է պատահում, որ Ռուբեն Վարդանյանից բացի Բաքվի բանտերում պահվողներից և ոչ մեկի չի հաջողվում (կամ գուցե ճիշտ կլինի ասել` չի՞ թույլատրվում)  որևէ կերպ հանրային մեսիջներ ձայնագրել և հանրայնացնել:

Եվ ինչպե՞ս է ստացվում, որ այդքան ժամանակ նման անմարդկային պայմաններում  գերության մեջ պահվող Ռուբեն Վարդանյանի ուղերձներում գերակայող մեսիջները տեղ-տեղ համապատասխանում են ռուսական և ադրբեջանական պրոպագանդայի կողմից տարածվողների՞ն:

Փաստորեն միակ մարդը, ով Բաքվի բանտում Հայաստանի քաղաքական անցուդարձից հրաշալի տեղեկացված է և հնարավորություն ու սիրտ ունի այդ առնչությամբ քաղաքական մեկնաբանություններ ձայնագրելու ու հանրայնացնելու Ռուբեն Վարդանյա՞նն է ու դա որևէ կերպ որևէ հարց չպե՞տք է առաջացնի հայ հանրության մոտ` նրա ներկայիս կարգավիճակը հաշվի առնելո՞վ:

Հ.գ. Որևէ հայ մարդու և առհասարակ մարդու որևէ մեկս չէր ցանկանա նման իրավիճակում տեսնել, դա փաստ է: Բայց միևնույն ժամանակ Բաքվում գտնվող մեր հայ ռազմագերիներին ՀՀ դեմ գործիքայնացման հնարավորությունն էլ չի կարելի անտեսել, հատկապես աշխարհաքաղաքական վերջին իրադարձությունների ֆոնին (ինչպես նաև Ադրբեջանի կողմից` Հայաստանի ռազմականացման ու Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներ ունենալու աբսուրդ մեղադրանքների  ու «խաղաղության պայմանագրի» հնարավոր ստորագրման քննարկումների ֆոնին) ….

Կիսվել սոց․ ցանցերում