Օրեր առաջ շոումեն Արամ Մելիքյանը հայտնել էր, որ կինը` Լիլիթը փորձում է ԱՄՆ-ի մուտքի վիզա ստանալ, սակայն ավելի ուշ զույգը հոլովակ էր հրապարակել, որով պատմում էր, որ Լիլիթը չի ստացել այն, ինչից էլ նեղսրտել էր ու անգամ լաց եղել։
Արամը նշել էր, որ իրենք որոշել են մեկնել Մադրիդ, որտեղ էլ կնշեն Լիլիթի ծննդյան օրը:
Ինչպես և խոստացել էր Արամը`զույգը այս պահին Մադրիդում է: Երեկ նրանք նշել են շոումենի կնոջ ծննդյան տարեդարձը, որից մի քանի կադրեր հրապարակել են իրենց ինստագրամյան էջում: