Ղազախստանը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների հայտարարությունները խաղաղության և միջպետական հարաբերությունների համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի հաստատման կապակցությամբ։ «Մենք վստահություն ենք հայտնում, որ ձեռք բերված պայմանավորվածությունները և պատմական այս փաստաթղթի ստորագրումը կարևոր քայլ կլինի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև ամբողջ Հարավկովկասյան տարածաշրջանի կայունության, անվտանգության ու բարգավաճման ապահովման ուղղությամբ։ Ղազախստանի Հանրապետությունը վերահաստատում է իր ամուր աջակցությունը երկու երկրների միջև կառուցողական երկխոսությունը շարունակելու ջանքերին՝ նպատակ ունենալով հաստատել կայուն և տևական խաղաղություն»,-ասված է Ղազախստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
Ղազախստանը ողջունել է Ադрբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների ավարտի հաստատումը
