Սթшրմերը մտադիր է Կիևի կողմնակիցներին կոչ անել ուժեղшցնել ճնշումը Ռпւսաստանի վրա

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը մտադիր է դիմել շաբաթ օրը նախատեսված վիրտուալ հանդիպման մասնակիցներին՝ ի պաշտպանություն Ուկրաինայի՝ կոչ անելով ուժեղացնել տնտեսական ճնշումը Ռուսաստանի վրա, հաղորդում է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը:

«Վարչապետը կասի առաջնորդներին, որ այժմ եկել է կոնկրետ պարտավորություններ ստանձնելու ժամանակը՝ ստիպելու Պուտինին բանակցություններ վարել կարճաժամկետ հեռանկարում, և պատրաստ լինել երկարաժամկետ հեռանկարում աջակցել Ուկրաինայում արդար և կայուն խաղաղությանը։ Եթե Ռուսաստանը վերջապես գա բանակցությունների սեղանի շուրջ, ապա մենք պետք է պատրաստ լինենք վերահսկել հրադադարը, որպեսզի համոզվենք, որ դա լուրջ և տեւական խաղաղություն է, բայց եթե նրանք դա չանեն, ապա մենք պետք է պատրաստ լինենք գործադրել բոլոր ջանքերը՝ մեծացնելու տնտեսական ճնշումը Ռուսաստանի վրա՝ այս պատերազմը դադարեցնելու համար», -ասվում է հայտարարության մեջ։

Կիսվել սոց․ ցանցերում