ԼԵՒՈՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ ՆՈՐ ՑՈՒՑՄՈՒՆՔ Է ՏՎԵԼ ԲԱ ՔՎԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Մարտի 17-ին Բաքվի զինվորական դատարանում շարունակվող կեղծ դատավարության գործով հերթական նիստի ժամանակ ցուցմունք է տվել Արցախի ՊՆ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը:

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նրանց պնդմամբ, Մնացականյանն այսօր, իբր, հայտարարել է, թե «2015 թվականի հունիսին Հայաստանի այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի կողմից նշանակվել է Արցախի պաշտպանության նախարարի» պաշտոնում։

Բացի այդ, նա, իբր, նշել է, որ «իր թեկնածությունը ներկայացրել է ՀՀ պաշտպանության այդ ժամանակվա նախարար Սեյրան Օհանյանը, որից հետո Սարգսյանը հաստատել է այդ նշանակումը»:

«Հանդիպման ժամանակ նա ինձ ասաց, որ սա շատ կարևոր պաշտոն է»,- հավելեց մեղադրյալը։

2015 թվականին հայկական աղբյուրները լայնորեն տարածեցին լուրերն այն մասին, որ Մնացականյանը նշանակվել է ղարաբաղցի անջատողականների նախկին «նախագահ» Բակո Սահակյանի կողմից։

 

Կիսվել սոց․ ցանցերում