«Նախ ասեմ, որ մենք մեծագույն հարգանք ունենք վրացական ամեն ինչի, այդ թվում պետհամարանիշների նկատմաբ, բայց պետք է նկատեմ, որ խոսքը բոլորովին ուրիշ բանի մասին է: ՀՀ-ում օտարերկրյա պետհամարանիշներով ավտոմեքենաների օգտագործելու ժամկետներ և կարգեր կան, և մենք գիտենք, որ այդտեղ խոսքը ոչ թե վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաներ ունենալու մասին է, այլ ՀՀ-ի նկատմամբ ունեցած հարկային և մաքսային պարտավորությունները չկատարելու մասին է:
Ես ուզում եմ ասել, որևէ պատճառաբանությամբ ՀՀ-ի նկատմաբ հարկային և մաքսային պարտավորություններ չկատարելը մեզ համար անընդունելի է: Երբ ես տեսա, որ Երևանում վրացական պետհամարանիշներով մեքենաները շատացել են` շատ ուրախացա, մտածելով, որ զբոսաշրջային կապերը գնալով խորանում են, հետո հետաքրքրվեցի և իմացա, որ դա ուղղակի մաքսյաին հարկերից խուսափելու համար է»-, այս մասին ԱԺ-ի հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները` տեսանյութում:
