ԱՄՆ նախագահ Դոնալդ թրամփը հայտարարել է, որ իր եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Օվալաձեւ աշխատասենյակում տեղի ունեցած հայտնի լեզվակռիվը նախապես մշակված պլանի մաս է կազմել։ Նա նշել է, որ դա արվեց, որպեսզի Ուկրաինային դրդեն ճիշտ քայլեր կատարելու։ Այն ժամանակ, ըստ ԱՄՆ նախագահի, իրավիճակը շատ բարդ էր, սակայն հիմա կարծես թե Ուկրաինան արդեն գնում է ճիշտ ուղով։ Նա նաեւ նկատել է, որ ամերիկյան ռազմական մատակարարումների դադարեցումը չի ազդել ուկրաինական բանակի մարտունակության վրա։
