«Ուկրшինացիները պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ». Մшկրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բեռլինում հայտարարել է, որ Ուկրաինայում հրադադարը պետք է լինի ստուգելի, և ուկրաինացիները պետք է ներգրավվեն բանակցություններում։

«Նպատակը պետք է մնա նույնը՝ հասնել չափելի և ստուգելի հրադադարի, որը լիովին կպահպանվի։ Մենք ցանկանում ենք, որ խաղաղությունը և դրա հետ կապված երաշխիքները երկարատև լինեն։ Ակնհայտ է, որ դա անհնար է պատկերացնել առանց բանակցությունների սեղանին ուկրաինացիների մասնակցության»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։

Կիսվել սոց․ ցանցերում