Հռիփսիմե Հունանյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ

ՀՀ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը հաստատել է Հռիփսիմե Հունանյանի թեկնածությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։

Հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը նիստի ընթացքում տեղեկացրել է, որ հանձնաժողովի նախագահի նախկին տեղակալ Լուսինե Բադալյանը որոշել է թողնել այդ պաշտոնը։

Նորանշանակ տեղակալ Հռիփսիմե Հունանյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել հանձնաժողովի նախկին նախագահ Նարեկ Զեյնալյանին և Լուսինե Բադալյանին արդյունավետ համագործակցության համար։

Հանձնաժողովի անդամները կողմ են քվեարկել Հունանյանի թեկնածությանը, և նա պաշտոնապես նշանակվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ։

Կիսվել սոց․ ցանցերում