ՈՒԺԳԻՆ ԱՆՁՐԵՒՆԵՐԻՑ ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐ ԵՆ ԱՌԱՋԱՑԵԼ 

Ուժգին անձրեւները հեղեղումներ են առաջացրել Իսպանիայի հարավում՝ Անդալուսիայի շրջանի մի շարք բնակավայրերում։ Փրկարարները իրականացնում են բնակչության տարհանում՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Այս մասին հայտնում են տեղի իշխանությունները։ Հորդառատ անձրեւները, համաձայն առկա տեղեկատվության, հանգեցրել են նրան, որ գետերը դուրս են եկել ափերից եւ առաջացրել հեղեղումների։

Մի շարք ավտոմայրուղիներում դադարեցվել է երթեւեկությունը։ Մի շարք կրթական հաստատություններում չեղարկվել են պարապմունքները։

Կիսվել սոց․ ցանցերում