ԱՄՆ-ը պետք է կապեր հաստատի Ռուսաստանի հետ, որն ունի արժեքավոր տնտեսական ռեսուրսներ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք պետք է բիզնես անենք Ռուսաստանի հետ: Նրանք ունեն աշխարհի ամենամեծ տարածքը, շատ ավելի մեծ, քան Չինաստանը: Նրանք ունեն 11 ժամային գոտիներ: Նրանց հողը հարուստ է արժեքավոր ռեսուրսներով»,- ասել է ամերիկյան վարչակազմի ղեկավարը Breitbart News պորտալին տված հարցազրույցում։
Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 18-ին հեռախոսով քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, էսկալացիայի կանխման պայմանները և մի շարք միջազգային հարցեր ։
