Սպիտակ տան Օվալաձև կաբինետում ԱՄՆ նախագահի սեղանի կարմիր կոճակը պետք է դիետիկ կոլա պատվիրելու համար։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Fox-ի լրագրող Լորա Ինհրեմին։
Լրագրողի հետ զրուցելիս Թրամփը մոտեցել է իր սեղանին և սեղմել կարմիր կոճակը։
«Նրանք ասում են, որ եթե ես սեղմեմ այն, աշխարհի վերջը կգա»,- ասել է Թրամփը՝ ի պատասխան խնդրանքի՝ իրեն ցույց տալ «կոլայի կոճակը»: Նա դժգոհել է, որ Սպիտակ տան այցելուները կարծում են, թե կոճակն անհրաժեշտ է միջուկային զենքի արձակման ակտիվացման համար։
Դոնալդ Թրամփը, երբ հունվարի 20-ին երկրորդ անգամ է ստանձնել ԱՄՆ նախագահի պաշտոնը, վերադասավորումներ է կատարել Օվալաձև կաբինետում։ The Wall Street Journal-ը (WSJ) գրել է, որ քաղաքական գործիչը, մասնավորապես, իր սեղան է վերադարձրել դիետիկ կոլա պատվիրելու կոճակը։ 2021 թվականին Ջո Բայդենը Օվալաձև կաբինետից հեռացրել է կոճակը, որը Թրամփը տեղադրել էր իր առաջին նախագահական ժամկետի ընթացքում։