«Քսան տարեկան կшլանավոր է մшհացել ՔԿՀ հիվանդանոցում». Թորոսյան

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանն անդրադարձել է ՔԿՀ-ներում մահվան դեպքերին։

«Շատ կարևոր է, որ ավելացնում ենք խոշտանգումների դեմ պայքարի գործիքակազմը։ Ես ինքս խոսել եմ անցյալ տարի էլ մի քանի դեպքի մասին։ Քննչական մարմինների կողմից խոշտանգումների մասին չպետք է վախենանք բարձրաձայն խոսել, որովհետև մեր երկրում նման դեպքեր չպետք է լինեն»,- ասել է Թորոսյանը և առաջարկել զբաղվել նաև կալանավորված անձանց բժշկական օգնության սպասարկման ծառայությամբ։ «Քսան տարեկան կալանավոր է մահացել ՔԿՀ հիվանդանոցում»։ Ըստ նրա, 20 տարեկան մարդուն ոչ մի օգնություն չեն ցուցաբերել, և նա պարզապես պառկած մահացել է։

«Պետք է խոսելուց բացի ինչ-որ բան անենք, որովհետև՝ անկախ նրանից, թե նրանք դատապարտված են, թե կալանավորված, մեր քաղաքացիներն են և մեր պաշտպանության ներքո պետք է լինեն»,- ասել է նա։

Կիսվել սոց․ ցանցերում