Ճապոնիայի հավաքականն առաջինն է նվաճել 2026 թվականի աշխարհի առաջնության ուղեգիր

Ավարտվել է ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարի 7-րդ տուրի հանդիպումը, որում հանդիպել են Ճապոնիայի և Բահրեյնի հավաքականները։ Թիմերը խաղացել են Ճապոնիայի Սայտամա քաղաքի «Սայտամա 2002» մարզադաշտում։ Ճապոնիայի հավաքականը հաղթել է 2։0 հաշվով։ Ճապոնացիները դարձել են աշխարհի առաջնության ուղեգիր նվաճած առաջին թիմը:

Ճապոնիայի հավաքականի կազմում գոլի հեղինակ են դարձել Դայչի Կամադան և Տակեֆուսա Կուբոն: Երկու գոլերն էլ խփվել են երկրորդ խաղակեսում։

Ճապոնիան 3-րդ խմբում առաջինն է՝ յոթ խաղից հետո վաստակած 19 միավորով։ Բահրեյնը վեց միավորով հինգերորդ տեղում է:

2026 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Այս երեք երկրներն տանտիրոջ իրավունքով կմասնակցեն ԱԱ-ի եզրափակիչ փուլին։

Ճապոնիան դարձել է մրցաշարի չորրորդ մասնակիցը։

Կիսվել սոց․ ցանցերում