Մոսկվան Երևանից տեղեկատվություն է խնդրել ԱՄՆ-ի՝ Հայաստան ռազմական տեխնիկա տեղափոխելու մտադրության մասին։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք տեսանք այդ հրապարակումները և անմիջապես հարցրեցինք մեր հայ գործընկերներին: Նախնական ծրագրում մեզ տեղեկացրին, որ Վաշինգտոնից նման պաշտոնական հարցումներ չեն ստացվել», — ասաց նա ճեպազրույցում:
Նա նշել է, որ եթե տեղեկությունը հաստատվի, ապա դա կդառնա Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապակայունացնող գործոն և հավաքական Արևմուտքի առճակատման սխեմաները տարածաշրջան տեղափոխելու փորձ։
«Մենք, անշուշտ, հետևելու ենք այս հարցին»,- ընդգծել է Զախարովան։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ռուսական RT լրատվական գործակալությունը հրապարակել էր տեղեկություն այն մասին, որ ԱՄՆ բանակի լոգիստիկ հրամանատարությունը նախատեսում է Գերմանիայի «Դյուլմեն» ռազմաբազայից զինտեխնիկա և տարբեր նշանակության սարքավորումներ տեղափոխել Հայաստանի «Զառ» զորավարժարան՝ հայ-ամերիկյան հավանական զորավարժությունների համար։ Նշվել էր՝ ընդհանուր առմամբ, նախատեսվում է տեղափոխել 151 միավոր տեխնիկա, այդ թվում՝ տրանսպորտային միջոցներ, գեներատորներ և մասնագիտացված կոնտեյներներ։ ԱՄՆ ՊՆ-ից հայտնել են, որ չեն մեկնաբանում զինտեխնիկայի տեղաշարժերը՝ օպերացիոն անվտանգության նկատառումներից ելնելով:
