Թրшմփը հայտարարել է հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ Կի ևի հետ համաձայնագրի մոտալուտ ստորագրման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կարճ ժամանակում և ամենամոտ ժամկետում Ուկրաինայի հետ հազվագյուտ մետաղների վերաբերյալ համաձայնագիր կստորագրվի։

«Գործերից մեկը, որ մենք անում ենք, դա շատ շուտով Ուկրաինայի հետ հազվագյուտ մետաղների վերաբերյալ համաձայնագրի ստորագրումն է»,- ասել է Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին՝ նշելով, որ Ուկրաինան հարուստ է հանքանյութերով։

Ամերիկացի առաջնորդը նաև անդրադարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ վերջին զրույցներին՝ ուկրաինական հակամարտության մասին:

«Մենք կցանկանայինք տեսնել հակամարտության ավարտը: Կարծում եմ, որ մենք լավ ենք գործում այդ ճակատում: Ես հավատում եմ, որ մենք կարող ենք հաղթահարել դա», — ավելացրել է Թրամփը:

Կիսվել սոց․ ցանցերում