Մшկրոնը հայտարարել Է Փարիզում Ուկրшինայի հարցով գագաթնաժողովի օրը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով «ցանկացողների կոալիցիայի» գագաթնաժողովը տեղի է ունենալու Փարիզում մարտի 27-ին: Այս մասին հայտնում է BFMTV-ն։

Նա ընդգծել է, որ հանդիպմանը մասնակցելու է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Մակրոնի խոսքով՝ գագաթնաժողովում իր նպատակն է ապահովել, որ հաստատվեն պարտավորություններն ու ավելի կոնկրետ նպատակները՝ կապված Կիևին կարճաժամկետ աջակցության հետ:

 

Կիսվել սոց․ ցանցերում